Ուկրաինայի հատուկ ծառայությանը մեղադրել են Յանուկովիչի հակառակորդներին օգնելու համար
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն աշխատում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ «սահմանադրական կարգը վերջնականորեն տապալելու նպատակով»: Այդ մասին հայտարարել է «Ռեգիոնների կուսակցությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНИАН-ին:
Նա ընդգծել է, որ հատուկ ծառայությունը հետաքննություն է սկսել օգնության համար Ռուսաստանին ուղղված Ղրիմի պատգամավորների հնարավոր դիմումի վերաբերյալ՝ անտեսելով վարչական շենքերը գրավելու ընդդիմության սկսած արշավը: «Ուկրաինայի անվտանգության ծառայության ուշադրությունից դուրս են մնում նաև ոստիկանության աշխատակիցների վրա բազմաթիվ հարձակումները, իշխանության տապալման կոչերը: Ահա որտեղ է իրական սեպարատիզմը»,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա՝ երկիրը կանգնած է փլուզման և պառակտման եզրին, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոչ միայն անմեղորեն հետևում է այդ պատկերին կողքից, այլև զբաղվում է Ղրիմում «վհուկների որսով»: «Անմարդկայնությո՞ւն, թե՞ ոչ պրոֆեսիոնալություն: Իսկ գուցե ուղղակի ծախվածությո՞ւն… »,- շարունակել է նա:










