Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխելու արգելքը

10:17 • 11.02.14

Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հաստատել է ավտոմեքենաներում երեխաների ներկայությամբ ծխելն արգելող օրենքը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Արգելքը կարող է սահմանվել Անգլիայի տարածքում, որտեղ բնակվում է թագավորության բնակչության 85%-ը։

 

Համապատասխան օրենսդրական փոփոխության օգտին քվեարկել է 376, իսկ դեմ՝ 107 պատգամավոր։

 

Փոփոխությունը կառավարությանն իրավունք է տալիս մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխելն իրավախախտում որակել և պատիժ սահմանել դրա համար։ Քվեարկության արդյունքները, սակայն, խորհրդատվական բնույթ ունեն։

 

Մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխելն արգելելու մտադրության մասին խոսվում էր դեռևս 2010թ.-ին՝ Գորդոն Բրաունի ղեկավարած կառավարության տարիներին։ Սակայն Դևիդ Քեմերոնն այդ խոստումները չէր իրականացրել։