Փարիզում շարունակվում է տաքսու վարորդների գործադուլը
Փարիզում երկրորդ օրն է՝ շարունակվում է տաքսու վարորդների գործադուլը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական L’Express թերթին:
Թերթի տեղեկություններով՝ երեքշաբթի առավոտյան տաքսիստները մասամբ արգելափակել են Փարիզի շուրջը գտնվող օղակային ճանապարհը, ինչը հանգեցրել է երկու ուղղություններով մայրուղու երթևեկության դադարեցմանը:
Տաքսու վարորդները հանդես են գալիս ԱԱՀ-ի բարձրացման, ինչպես նաև համանման ծառայություն մատուցող VTC փոխադրողների կողմից մրցակցության դեմ:










