Ռուսաստանում տղամարդն ամուսնացել է սեփական գործով դատական նիստի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության Պրիմորյեի երկրամասի բնակիչներից մեկը, ով մեղադրվում է գողության համար, ամուսնացել է անմիջապես իր գործով դատական նիստի ժամանակ, հայտնում է Взгляд-ը։
«Դահլիճում ընթանում էր գողության գործով դատավարությունը, սակայն երբ դատավորն ընդմիջում հայտարարեց, մեկը մյուսի հետևից սկսեցին անծանոթ մարդիկ ներս մտնել, իսկ նրանցից հետո՝ ՔԿԱԳԳ (ЗАГС) ներկայացուցիչը։ Դրանից հետո դահլիճում, որտեղ րոպեներ առաջ դատավարություն էր ընթանում, սկսվել է ամուսնության գործընթացը»,-նշվում է իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության մեջ։
Հետագայում պարզվել է, որ դատավորի համաձայնությամբ մեղադրյալն ու նրա հարսնացուն որոշել են օրինականցնել իրենց հարաբերությունները։ Միջոցառմանը ներկա են գտնվել նորապսակների բարեկամներն ու ընկերները։ Իսկ ամուսնական մատանին մեղադրյալը հարսնացուի մատն է դրել ճաղերի արանքից։
Պսակադրությունից հետո դատավորն անմիջապես ներկայացրել է նորաթուխ ամուսնու դատավճիռը։










