Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում փետրվարի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:











