Եգիպտոսի զինված ուժերի գերագույն հրամանատարը բացառիկ այց կկատարի Մոսկվա. Associated Press

16:24 • 12.02.14

Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին կժամանի Մոսկվա, հայտնում է Associated Press-ը` նշելով, որ սա բացառիկ այց է:

 

Եգիպտական հրամանատարությունն այցը գնահատել է «պատմական»:

Աղբյուրը նշում է, որ Ալ Սիսին մեծ ժողովրդականություն է վայելում իր երկրում` անցած տարի ամռանը գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ հեղաշրջում իրականացնելուց հետո:

 

Ըստ աղբյուրի` Մոսկվան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Եգիպտոսի վրա, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է: Մուրսիի հեռացումից հետո եգիպտա-ամերիկյան հարաբերությունները սրվել են:

 

Ակնկալվում է, որ Ալ Սիսին ապրիլին կմասնակցի Եգիպտոսի նախագահական ընտրություններին: