Աճուրդի կհանվեն Մուհամմեդ Ալիի ձեռնոցները, որոնցով նա առաջին անգամ չեմպիոն է դարձել

10:44 • 12.02.14

Heritage Auctions աճուրդի տունը փետրվարի 22-ին վաճառքի կհանի ձեռնոցներ, որոնցով 1964թ. լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին առաջին անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել ծանրքաշայինների կարգում՝ հաղթելով Սոնի Լիսթոնին։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, աճուրդի տան ներկայացուցիչը հայտնել է, որ ձեռնոցների մեկնարկային գինը կես միլիոն դոլար է։ Դրանք պատրաստվել են ամիջապես մարտից առաջ՝ հատուկ Ալիի համար։

 

Աղբյուրը նշում է, որ դժվար է պատկերացնել բռնցքամարտի հետ կապված որևէ այլ իր, որը հավաքորդների համար ավելի շատ կարևորություն կունենար։

 

Ալիի ու Լիսթոնի մենամարտը կայացել է 1964թ. փետրվարի 25-ին՝ Մայամիում։ Փորձագետների կարծիքով՝ այն բռնցքամարտի ողջ պատմության ընթացքում եղել է ամենասպասված հանդիպումներից մեկը։