Կայացել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ընդունելության պաշտոնական արարողությունից հետո կայացել է նրա առանձնազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ։
Նախագահները վստահություն են հայտնել երկրների հետագա կապերի զարգացման առումով։
Հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել, խոսել են փոխադարձ հետաքրքրություն առաջացնող թեմաներից։
Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդյալնված կազմով հանդիպումը։










