Մոսկվայում վիրահատել են Ղրղզստանի նախագահին
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը վիրահատության է ենթարկվել Մոսկվայում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով։
«Բժիշկների խորհրդով՝ նախագահը ծնկի մենիսկի վիրահատության է ենթարկվել։ Բժիշկների գնահատականներով՝ վիրահատությունը բարեհաջող է անցել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ատամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել, և երկիր կվերադառնա առաջիկա օրերին։










