Աթենքում ձերբակալված Թուրքիայի քաղաքացիները մեղադրվում են ահաբեկչության համար

10:50 • 12.02.14

Թուրքիայի 4 քաղաքացիների, որոնց հունական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել էին Աթենքում, ահաբեկչական գործունեության մեղադրանքներ են ներկայացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Բնակարանում, որտեղ գտնվել են նրանք, հայտնաբերվել է զենք, պայթուցիկներ և Ազգային-ազատագրական հեղափոխական կուսակցության նշաններով համազգեստ, որը կապ ունի ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ։

 

Առավել աղմկահարույց ահաբեկչություններից մեկը, որը, կարծում են, իրականացրել են դրա անդամները, նախորդ տարի Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ իրականացված պայթյունն է։

 

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալվածներից մեկը որոնվում է Թուրքիայի իշխանությունների կողմից, որտեղ նրան նույնպես կասկածում են ահաբեկչական գործունեության համար։