ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել

17:54 • 12.02.14

Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ապօրինի ներգաղթյալների ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել: Այդ մասին ասված է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել, ինչը կարևոր քայլ է այդ երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ»,- հայտարարել է Ֆյուլեն:

 

Համաձայնագիրը պարտավորեցնում է Ադրբեջանին և ԵՄ 28 պետությունների հետ ընդունել համաձայնագրի անդամ երկրների տարածքից արտաքսված իրենց քաղաքացիներին, այն դեպքում, եթե նրանք չեն ունեցել բնակության համար օրինական հիմքեր: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար կպահանջվի խորհրդարանների կողմից վավերացում:

 

Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումը նախապայման է երրորդ երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման համար: