Դիլիջանում վրաերթի են ենթարկել 17–ամյա աղջկա

12:19 • 12.02.14

Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 103 տան մոտ փետրվարի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում «ՎԱԶ-2108»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

 

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամլո ծառայությունը, ինչպես նաև հայտնում, որ կատարվում է քննություն: