Համլետ Ղուշչյանը վերակենդանացման բաժանմունքում է. ախտորոշումը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում
Հաղորդավար Համլետ Ղուշչյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով. այս մասին Tert.am-ին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հռիփսիմե Աղաբաբյանը։
«Այս պահին վիճակը կայուն է, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է մոտը եղել, ուղեկցող շաքարային դիաբետ»,- նշեց նա։
Հռիփսիմե Աղաբաբյանը նշեց, որ Համլետ Ղուշչյանի գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց առայժմ վերակենդանացման բաժանմունքում է։










