ԵՄ-ն թույլատրել է գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորեն աճեցնել

12:51 • 12.02.14

Եվրամիությունը թույլատրել է իր անդամ երկրների տարածքում գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորեն աճեցնել, հայտնում է Взгляд-ը:

 

Այս որոշմանը դեմ էր հանդես եկել ԵՄ-ի խորհրդի նախարարների մեծամասնությունը:

Ամերիկյան Du Pont ընկերության և Dow Chemical-ի «Պիոներ 1507» եգիպտացորենի աճեցումն անթույլատրելի է համարել 28 նախարարներից 19-ը, սակայն քվեարկության համակարգն այնպիսին է, որ նրանց առարկությունը ոչինչ չի փոխել:

 

Առողջապահության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Տոնիո Բորգը հաստատել է քվեարկությունը:

 

Որոշման դեմ բողոքի ակցիայով առայժմ հանդես են եկել գերմանացի ակտիվիստները: Աղբյուրը նշում է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե կոմերցիոն առումով որքանով էր արդարացված Բրյուսելի որոշումը: