Ամերիկացի քահանան թույլ է տվել հավատացյալներին պատարագներին մերկ ներկայանալ
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գյուղական քահանա Ալեն Փարքերը թույլ է տվել հավատացյալներին պատարագներին ներկա գտնվել մերկ վիճակով, հայտնում է Газета-ն՝ Daily Mail-ին հղումով։
Փարքերի խոսքով՝ հավատացյալներին առանց հագուստի աղոթելու հնարավորություն տալու որոշումն ինքն ընդունել է այն պատճառով, քանի որ գտնում է, որ իր հոտը պետք է հրաժարվի հագուստի հետ կապված նյութականությունից։ Բացի այդ, հոգևորականը նշել է, որ Աստվածաշնչում նկարագրվող պահերից շատերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գլխավոր հերոսները մերկ են եղել։
«Եթե Աստված մեզ այսպիսին է ստեղծել, ապա ինչո՞ւ դա պետք է սխալ լինի»,-ասել է Փարքերը CNN-ին տված հարցազրույցում։
Հաղորդվում է, որ Փարքերն իր օրինակով սովորեցնում է հավատացյալներին չամաչել մերկությունից ու պատարագը մատուցում է հենց այդ կերպ։
Այնուհանդերձ, հավատացյալների մեծ մասը շարունակում է հագուստով գալ պատարագի և ընդամենը մի քանիսն են մերկ ներկայանում։










