Կանադուհին այրված լեզվի համար ռեստորանից մոտ $70 000 դոլար փոխհատուցում է ստացել
Կանադական Քվեբեկ շրջանի բնակչուհին (անունը չի նշվում) դատարանի միջոցով Tim Hortons ռեստորանից որպես փոխհատուցում է ստացել 69.455 դոլար՝ այդ հաստատությունում տաք ապուրով լեզուն այրելու համար։
Ինչպես հայտնում է Газета-ն, The National Post-ին հղումով, 58-ամյա կինը 1998թ. վերը նշված ռեստորանում ապուր է կերել, որի մի գդալից նրա լեզուն այրվել է։
Հայցվորի խոսքերով՝ դա դարձել է լեզվի բազմամյա ցավի, համի զգացողության կորստի ու ընկճախտի պատճառ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է աշխատունակության կորստի։
Թեև ռեստորանը պնդում է, որ ապուրի ջերմաստիճանը նորմալ է եղել, այնուհանդերձ դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ հաստատության աշխատողները պետք է նախազգուշացնեին հաճախորդին, որ ապուրն իրենից վտանգ է ներկայացնում։










