Կառավարության իմփիչմենթի 4 տարբեր նախագծեր՝ ոչ իշխանական խմբակցությունների կողմից
Այսօր ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի խորհրդակցությանը, որն անցկացվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի աշխատասենյակում և որի օրակարգում եղել է Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ներկայացրել է «իմփիչմենթի» իր նախագիծը։
Այսպիսով` ներկայացվել են 4 տարբեր նախագծեր, որոնք պետք է քննարկվեն ոչ միայն խորհրդարանական ձևաչափով, այլև կուսակցությունների մակարդակով։ Այս մասին Теrt.am-ին հայտնեց Ռուբեն Հակոբյանը։
Նշենք, որ կուսակցություններն այլ մանրամասներ չհրապարակելու քաղաքական պայմանավորվածություն ունեն։










