Լոնդոնը պատրաստ է Թեմզա գետի վարարմանը. քաղաքապետ Ջոնսոն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը պատրաստ է Թեմզա գետի վարարմանը, հայտարարել է քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, գրում է Корреспондент-ը։
«Խնդիրը վաղուց էր հասունացել, և մենք պատրաստվում էինք»,- ասել է քաղաքապետը։ Ջոնսոնը վստահեցրել է, որ քաղաքի պաշտպանության համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և Լոնդոնը պատրաստ է ջրհեղեղներին «այնքան լավ, որքան հնարավոր է»։
Արդեն երկրորդ ամիսը չդադարող անձրևների հետևանքով Հարավային Անգլիայի շատ շրջաններում գետերը դուրս են եկել ափերից, այդ թվում նաև Թեմզան, որը հոսում է Լոնդոնի միջով։
Քաղաքապետը նշել է, որ ենթադրելով եղանակից և անձրևներից՝ պարզ է դառնում, որ այդ խնդիրն արագ չի վերանա։




























