Բողոքի ցույց՝ Վանաձորում. lorinews.am (լուսանկարներ)
Այսօր բազմաթիվ վանաձորցիներ բողոքի ցույցի են ելել՝ ի պաշտպանություն 2012թ-ին «Մուշ» ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների: Այս մասին տեղեկացնում է lorinews.am կայքը։
Ցույցի՝ արդար դատաքննություն պահանջող մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Լոռու գլխավոր դատախազության շենք ու հանդիպում պահանջել դատախազի հետ: Վերջինս իր մոտ է հրավիրել մի քանի հոգու՝ փաստաբանի հետ միասին: Այդ ընթացքում տարածքում ոստիկանները պատ են կազմել՝ չթույլատրելով մոտենալ դատախազության շենքին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










