Կիևի Մայդանի բարիկադների համար արդեն 17 բեռնատար ավազ է բերվել

18:21 • 12.02.14

Կիևի Անկախության մայդանում բարիկադները ձյան փոխարեն կամրացնեն ավազի օգնությամբ: Այդ մասին հայտնել է «Եվրամայդանի» պարեկ, պատգամավոր Ստեպան Կուբիվը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում, հաղորդում է УНН-ն:

 

«Երեկ մենք պայմանավորվել ենք, համապատասխանաբար, մեծ քանակությամբ ավազի մասին… և կվերակառուցենք յուրաքանչյուր բարիկադ»,- ասել է Կուբիվը:

 

Այս գիշեր Անկախության մայդան է բերվել ավազով 17 բեռնատար ձնե բարիկադները վերակառուցելու համար:

 

Ավազը և դատարկ պարկերը գտնվում են Կիևի պահեստներում, որտեղից դրանք կտեղափոխվեն Մայդան: Բարիկադների ամրացումը կսկսվի Գրուշևսկու և Ինստիտուտսկայա փողոցներից: Այդկերպ պատրաստվում են փոխարինել ձնից բոլոր բարիկադները, որոնք տաք եղանակի պատճառով սկսել են արագ հալչել: