ԱՄՆ-ն կֆինանսավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում Վրաստանի ընդգրկումը

15:28 • 12.02.14

Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում ֆինանսավորելու է ԱՄՆ-ն. այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ իր հայտարարությունը վրացի նախարարն արել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Կնուդ Բարտելսի հետ ասուլիսի ընթացքում։

 

Թբիլիսիում «28+1» ձևաչափով քննարկվում են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։ Դաշինքի տվյալներով՝ Վրաստանը կմիանա արագ արձագանքման ուժերին 2015թ.-ից։

 

«Արդեն որոշում է կայացվել, որ Վրաստանը 2015թ.-ից կդառնա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս, և հովանավոր պետություն է ընտրվել ԱՄՆ-ն»,-հայտարարել է Ալասանիան։


Նա նշել է, թե այդ փաստը նշանակում է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր աստիճան։