Ուկրաինայում գնդակահարվել է ցուցարարներին ձերբակալելու որոշում կայացրած դատավորը
Ուկրաինայի Պոլտավայի մարզում անհայտ անձինք գնդակահարել են դատավոր Ալեքսանդր Լոբոդենկոյին, ով բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ խափանման միջոցի մասին որոշում էր կայացրել, հայտնում է «Կոմերսանտը»:
Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կրեմենչուկ քաղաքում, դատավորին կրակել են թիկունքից: Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ:
Հարձակումից 2 ժամ անց 34-ամյա Լոբոդենկոն մահացել է հիվանդանոցում:
Դատավորը հունվարին քաղաքային խորհրդի շենքը գրավողներին ձերբակալելու թույլտվություն էր սահմանել: Ենթադրվում է, որ նրա դեմ հարձակման հիմքում մասնագիտական գործունեությունն է:










