Սիրիական ընդդիմությունը Ժնևում ներկայացրել է ճգնաժամի կարգավորման իր նախագիծը
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ժնևում ներկայացրել է սիրիական ճգնաժամի կարգավորման իր նախագիծը. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այս մասին հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին։
«Այսօր մենք ներկայացրինք մեր հիմնական փաստաթուղթը, որտեղ թվարկված են տարբեր քայլեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել անցումային գործընթացում։ Այդ փաստաթուղթը բաղկացած է 22 կետից»,- ասել է նա։
Ընդդիմադիրը հավելել է, որ սիրիայի կառավարությունն այդ առաջարկներին դեռևս չի պատասխանել։
Սաֆիի խոսքերով՝ այդ փաստաթղթի կարևոր կետերից մեկը անցումային մարմնի ստեղծումն է՝ բաղկացած հակամարտող երկու կողմի ներկայացուցիչներից։
Այդ մարմինը պետք է զբաղվի կրակը դադարեցնելու հարցերով, ազատ արձակի քաղբանտարկյալներին և կարգը պահպանի։










