Սոչիի Օլիմպիադայի հեռարձակումները գլխավորել են ԱՄՆ-ի հեռուստառեյթինգները

09:59 • 12.02.14

Օլիմպիական Սոչիից միացումները գլխավորել են ԱՄՆ-ի հեռուստատեսային ռեյթինգները: Այդ մասին հաղորդել են Nielsen միջազգային վերլուծական ընկերությունից, գրում է Взгляд-ը:

 

Nielsen-ի տվյալների համաձայն՝ փետրվարի 3-9-ի ընթացքում հենց Ռուսաստանում անցկացվող մարզական մրցումներն են դարձել ամերիկյան հեռուստատեսությունում ամենադիտվողը՝ ռեյթինգով առաջ անցնելով թոք շոուներից և սերիալներից:

 

Ընդ որում՝ NBC հեռուստաալիքի ռեյթինգները, որոնց պատկանում են ԱՄՆ-ում խաղերը հեռարձակելու իրավունքները, աննախադեպ աճ են արձանագրել:

 

Անցած շաբաթվա ամենանշանակալի իրադարձությունն է դարձել Օլիմպիադայի բացման արարողությունը, որն ԱՄՆ-ում դիտել է 31,7 միլիոն մարդ: