Սիրիան մեղադրում է ԵՄ-ին՝ Դամասկոսի և ՔԶԱԿ-ի միջև պայմանավորվածությունը խախտելու համար
Սիրիայի իշխանությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են անվանել Եվրամիության գործողությունները, որը ապասառեցրել է Սիրիայի կառավարության ակտիվները միայն երկրի քիմիական զենքի լիկվիդացման ֆինանսավորման համար:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ սիրիական ՍԱՆԱ գործակալությանը հղումով, նախօրեին Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղարը հաղորդել է ԵՄ Խորհրդի նիստին ընդունված փոփոխությունների մասին, որոնք թույլ են տալիս Սիրիայի պետական միջոցներն օգտագործել «Քիմիական զենքն արգելող կազմակերպության» (ՔԶԱԿ) վճարումներն իրականացնելու համար:
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նման որոշումը խախտում է Դամասկոսի և ՔԶԱԿ-ի միջև պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ ՔԶԱԿ-ն իր որոշման մեջ պաշտոնապես ճանաչել է, որ Սիրիան ընդունակ չէ ինքնուրույն ֆինանսավորել քիմիական արսենալի ոչնչացման ծրագիրը:










