Կրեշչատիկ, Բերկուտ... ուկրաինացի ակտիվիստները «հեղափոխության երեխաների» համար անուններ են մտածել (լուսանկար)

15:18 • 12.02.14

Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» շարժումն Արհմիությունների տանը «հեղափոխության երեխաների» համար անունների ցանկ է փակցրել: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Մուստաֆա Նայեմը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Նա նաև տեղադրել է առաջարկված անունների ցանկի լուսանկարը: Դրանց թվում են՝ «Պրովոկիտոր Տիտուշկովիչ, Յուլիվոլյա, Բիմբա, Կրիշիտիկ, Բուրկուտյա, ԿՄԴԱ-շկա» և այլ անուններ:

 

Անցյալում երեխաներին արդեն տրվել են անուններ՝ ի պատիվ տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների: Մասնավորապես, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո երեխաներին անվանակոչում էին հեղափոխական կարգախոսներից, նոր իշխանության որոշ մարմինների անուններից, ինչպես նաև հեղափոխական առաջնորդների և կոմունիստական գործիչների անուններից ու ազգանուններից ձևավորված անուններով: Օրինակ՝ երեխաներին անվանակոչում էին Վլադլեն, Օկտյաբրինա, Տրակտորինա, Զորյա, Վոլյա, Իդեյա: