«Ժնև-2»-ի երրորդ փուլը կսկսվի մարտի 10-ից ոչ շուտ
Միջպետական սիրիական բանակցությունների երրորդ փուլը Ժնևում կարող է սկսվել մարտից ոչ շուտ: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է կառավարական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Ամենայն հավանականությամբ, մարտի 10-ից շուտ ոչինչ տեղի չի ունենա», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ սիրիական պատվիրակությունները կարող են Ժնևում հավաքվել բանակցությունների երրորդ փուլի առթիվ արդեն փետրվարին:










