Մուրացանի զինվորական հոսպիտալում զինվոր է մահացել
Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է 1995 թ. ծնված Արշակ Զ-ն, ով հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբով. այս մասին Tert.am-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինվորը մի քանի օր է բուժվում էր հոսպիտալում, նրա մոտ սուր թոքաբորբ էր ախտորոշված։ Մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Արշակ Զ-ն զորակոչվել է 2013 թ-ին՝ Գորիսից։










