Աֆղանստանում ազատ են արձակել 65 թալիբների, որոնց ԱՄՆ-ն խիստ վտանգավոր է համարում
Աֆղանստանի իշխանություններն այսօր ազատ են արձակել 65 թալիբ կալանավորների, որոնց ԱՄՆ-ում առանձնապես վտանգավոր են համարում, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը: Խոսքը Փարվան բանտի կալանավորների մասին է, որը նախկինում վերահսկում էր ԱՄՆ-ն:
Ամերիկյան կողմը նրանց մեղադրում է արտասահմանցի և հենց տեղացի զինվորականների վրա հարձակումներ կատարելու համար:
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայն այս կալանավորներին ազատ արձակելու հրահանգ էր տվել դեռևս հունվարին: Վաշինգտոնը դատապարտել է Աֆղանստանի իշխանությունների քայլը` ասելով, որ այդ մարդիկ վտանգ են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար:
Վերջին շրջանում Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերությունները լարված են. խնդիրն անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է, որի հարցում կողմերը հակադիր դիրքորոշումներ ունեն:










