Մի՛ մտեք մեր գրպանը. ՀԷՑ-ի աշխատակիցները բողոքում են ընդդեմ «կուտակայինի» (թարմացված, տեսանյութեր, լուսանկարներ)

11:54 • 13.02.14


12.23


ՀԷՑ–ի աշխատակիցները որոշեցին ամեն դեպքում գնալ այսօր՝ ժամը 16.00-ին ՀԷՑ ղեկավարության հետ հրավիրված հանդիպմանը և այնտեղ փորձել ստանալ իրենց հարցերի պատասխանները։


Նրանցից մի քանիսը կմասնակցեն հանդիպմանը, սակայն կոչ արեցին բոլոր հավաքվածներին կրկին գալ այդ ժամին և սպասել մինչև հանդիպման ավարտը։

Նրանց նշեցին, որ այդ ժամին աշխատանքային օրվա ավարտը կլինի, և մյուսները նույնպես հնարավորություն կունենա միանալ բողոքի ակցիային։




 













 



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներն այսօր ընդդեմ կուտակային կենսաթոշակների բողոքի ակցիա են անցկացնում իրենց կենտրոնական գրասենյակի մոտ՝ պահանջելով վերադարձնել, իրենց իսկ խոսքով՝ ապօրինի պահված գումարները:


ՀԷՑ-երի աշխատակիցները սակավաթիվ են և արագ տարածվեց, որ նրանցից մի քանիսին տնօրինությունը փորձել է համոզել, որ դուրս չգան բողոքի ակցիայի՝ առաջարկելով, որ ժամը 5–ին բողոքի ակցիա կանեն և անելիքները ու իրավիճակից դուրս գալու ելք կգտնեն:


Աշխատակիցները համաձայն չեն օրենսդրական այս փոփոխության հետ և նշում են, որ ելքը պահված գումարները հետ վերադարձնելն է:


Նրանք վանկարկում են՝ «ի-ջեք» պահանջելով, որ ղեկավարությունը իջնի և հենց հիմա պարզաբանի:


Ընկերության աշխատակիցներից Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր և իր շատերի գրպանն են մտել և որ ինքը պարտավոր է իմանալ, թե ուր են գնացել իր գումարները:


Քիչ հետո բակ իջան ընկերության արհմիության նախագահը և լրատվական բաժնի պետը, ովքեր լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենք ընդամենը կատարել են օրենքի պահանջը և որ ընկերությունը մեղք չունի։


Նրանք արձանագրեցին, որ ակցիան ոչ թե ընկերության, այլ պետության դեմ է, և այս պարագայում ընկերությունը ոչինչ անել չի կարող:


Նրանք նաև նշեցին, որ աշխատակիցներից պահված գումարները չեն փոխանցել որևիցե ֆոնդ, այլ դրանք ընկերությունում կմնան, մինչև Սահմանադրական դատարանին որոշումից հետո կորոշվի այդ գումարների հետագա ճակատագիրը:


Ակցիային միացել են «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները, որոնք հայտնեցին, որ տնօրինությունը որոշ աշխատակիցների սպառնացել է աշխատանքից ազատելով:


«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները ևս սպառնացին՝ ասելով, որ եթե նման դեպքեր լինեն, ապա դրանց կներգրավվեն իրավաբաններ: