Մեծ Բրիտանիայում բռնաբարված տղամարդկանց օգնության հիմնադրամ է հայտնվել

16:09 • 13.02.14

Լուսանկարում՝ Դեմիեն Գրինը

 

Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է սեռական բռնության զոհ դարձած տղամարդկանց օգնության հիմնադրամի ստեղծման մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Կազմակերպության բյուջեն կկազմի կես միլիոն ֆունտ ստեռլինգ: Դրա աշխատակիցները հոգեբանական և բժշկական օգնություն կտրամադրեն հանցագործությունների զոհերին, ինչպես նաև նրանց կօգնեն խորհուրդներով:

 

Ոստիկանության և հետաքննությունների գործերով նախարար Դեմիեն Գրինը հայտարարել է, որ հիմնադրամը սկիզբ կդնի տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության մասին հասարակական քննարկումներին: Նրա խոսքով՝ այդ թեման այժմ «տաբու է»:

 

Բրիտանական ոստիկանության տեղեկություններով՝ ամեն տարի Անգլիայում և Ուելսում բռնաբարությունների զոհ է դառնում մոտ 72 հազար տղամարդ և 13-ն անց տղա: Սեռական բնույթի բոլոր հանցագործությունների մոտ 12 տոկոսը կատարվում է արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:

 

Ընդ որում՝ ոստիկանները համարում են, որ շատ բռնաբարված տղամարդիկ չեն հաղորդում այն մասին, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել, քանի որ ամաչում են դրանից: