Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

17:30 • 13.02.14

Թուրքիայի երիտասարդական կազմակերպություններն այսօր մայրաքաղաք Անկարայում բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացրել։

 

Ակցիայի մասնակիցները բողոքում են հեղաշրջման փորձերի գործերով զինվորականներին անազատության մեջ պահելու դեմ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել նրանց։

 

Ոստիկանությունը ցուցարարներին չի թողնում մոտենալ խորհրդարանի շենքին։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։

 

Տեղի փորձագետները կարծում են, որ Թուրքիայում Էրդողանի կառավարության դեմ ակցիաները նոր թափ են ստանալու, և իրավիճակը սրվելու է հատկապես մարտին նախանշված քաղաքապետի ընտրությունների ընթացքում։