Գերմանական կենդանաբանական այգում արջը սատկել է՝ այցելուի պայուսակն ուտելուց հետո

21:22 • 13.02.14

Գերմանիայի Շտուտգարդի կենդանաբանական այգու բնակիչ՝ Անտոն մականունով 25-ամյա սպիտակ արջը այցելուի պայուսակն ուտելուց հետո սատկել է: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:


Անասնաբուժը փորձել է օգնել արջին, սակայն կենդանուն փրկել այդպես էլ չի հաջողվել:



Վերջին 20 տարիների ընթացքում լողավազանից, որտեղ բնակվում էր արջը դուրս են բերել մոտ 200 մանկական կոշիկ, 50 խաղալիք և մեծ քանակությամբ գլխարկներ, ակնոցներ, հեռախոսներ, լուսանկարահանող սարքեր: