Սոչիում լոգարանի դուռը կոտրած բոբսլեիստին հատուկ նշանակության ջոկատ են հրավիրել

11:28 • 13.02.14

ԱՄՆ Տեխաս նահանգի Դենթոն քաղաքի ոստիկանությունն ամերիկացի բոբսլեիստ Ջոնի Քուինին կանչել է հատուկ նշանակության ջոկատի հետ վարժանքների, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Today.com-ին:

 

Առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սոչիում Օլիմպիական խաղերին մասնակցող Քուինը դուրս է եկել Օլիմպիական ավանում իր համարի լոգարանից՝ կոտրելով դուռը:

 

Ոստիկանության մամուլի քարտուղար Ռայան Գրելեի խոսքով, նա կապվել է մարզիկի հետ Twitter-ի միջոցով և առաջարկել է նրան մարզվել տեղի հատուկ նշանակության ջոկատի հետ և սովորել ճիշտ կոտրել դռները: Մի քանի օր անց Քուինի գործակալը կապվել է Գրելեի հետ, այժմ կողմերը բանակցություններ են վարում այն մասին, թե երբ կունենա մարզումը:

 

Բոբսլեիստը ճանաչում էր ստացել ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ տեղադրել էր Օլիմպիական ավանում իր հյուրանոցային համարի լոգարանի կոտրած դռան լուսանկարը: Քուինը չէր կարողացել դուրս գալ լոգարանից, իր մոտ հեռախոս չէր եղել, և մարզիկը ստիպված էր եղել կոտրել դուռը: Ավելի վաղ նա կրկին գրավել է լրագրողների ուշադրությունը՝ վերելակում մնալու առիթով: