Զանգվածային անկարգություններ Բրազիլիայում. կա ավելի քան 30 տուժած

09:40 • 13.02.14

Առնվազն 32 մարդ է վիրավորվել Բրազիլիայում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Չորեքշաբթի Հողազուրկ գյուղացիների շարժման անդամներն ու նրանց աջակիցները՝ ընդհանուր մոտ 15.000 մարդ, հանրահավաք են կազմակերպել նախագահական նստավայրի, կրթության նախարարության և ազգային կոնգրեսի շենքերի մոտ:

 

Նշվում է, որ վիրավորների մեծ մասը ոստիկաններ են, որոնք ցրել են բողոքի ակցիան՝ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ օգտագործելով։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են նախագահ Դիլմա Ռուսեֆից ագրարային բարեփոխումներ իրականացնել:

 

Երկրի նախագահը հրաժարվել է դուրս գալ ցուցարարների մոտ, սակայն Հողազուրկ գյուղացիների շարժման պահանջների ցանկը վերջիվերջո փոխանցվել է նախագահի գրասենյակի ներկայացուցչին: