Բուլղարացիների 51%-ը ԵՄ-ին անդամակցելու տարիների ընթացքում դրական փոփոխություն չի տեսել

16:36 • 13.02.14

Եվրամիությանն անդամակցելու 7 տարիների ընթացքում բուլղարացիների կյանքը դեպի լավը չի փոխվել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Alpha Research հետազոտական կենտրոնին հղումով։

 

Բուլղարիայի՝ ԵՄ-ին անդամակցելու 8-րդ տարում և Եվրախորհրդարանի 3-րդ ընտրությունների շեմին Բուլղարիայի քաղաքացիների տրամադրությունները տարբեր են։

 

Հարցված բուլղարացիների 32%-ը կարծում է, որ երկիրը շահել է ԵՄ-ին անդամակցությունից, սակայն 51%-ը դրական փոփոխություններ չի տեսնում անդամակցության արդյունքում, իսկ 17%-ի համոզմամբ՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո ամեն ինչ ավելի վատ է դարձել։

 

Չնայած դրան՝ բուլղարացիները հույս ունեն, որ ԵՄ-ին անդամակցությունը վաղ թե ուշ իր օգուտը կտա։ Այդպես կարծում է հարցվածների 46%-ը։