Ամերիկյան թանգարանում 8 սպորտային մեքենա գետնի տակն է անցել
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի մեքենաների թանգարանում 8 Chevrolet Corvette մակնիշի սպորտային մեքենա է ընկել ստորգետնյա փոսը:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ ոչ ոք չի տուժել, սակայն թանգարանը ստիպված փակել են: Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան սպորտային մեքենաների թանգարանում փլուզումն առաջացել է առանց որևէ նկատելի պատճառի: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ի լույս, 12-ի գիշերը:
Թանգարանի սրահներից մեկում փլուզվել է մեքենաների պատվանդանը, ինչի հետևանքով 8 մեքենա ընկել է փոսը, որոնցից 6-ը վնասվել է:










