Հունաստանում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի

17:55 • 13.02.14

Հունաստանում գործազրկության մակարդակը կազմել է ռեկորդային 28%, ասվում է երկրի կառավարության նոր վիճակագրական զեկույցում, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Նախորդ «ռեկորդը» գրանցվել էր նախորդ տարվա օգոստոսին. այդ ժամանակ Հունաստանում գործազրկությունը կազմել էր 27.6%։ Համեմատության համար պետք է նշել, որ 2012թ. մայիսին այդ ցուցանիշը ավելի ցածր էր՝ 23.8%, իսկ 6 տարի առաջ՝ տնտեսական ճգնաժամից առաջ՝ գործազրկությունը չէր գերազանցում 12%-ը։

 

Ըստ տվյալների՝15-25 տարեկան հույների 61%-ից ավելին չեն կարողանում աշխատանք գտնել։ Այս պահին դա վատագույն ցուցանիշն է ԵՄ-ի բոլոր երկրների շրջանում։

 

Այնուամենայնիվ, հունական իշխանությունները հույս ունեն արագ բարելավել իրավիճակը։ Ենթադրվում է, որ հունական տնտեսության աճը 2014-ին կկազմի 0.6%։