Հոմսում հրադադարը կշարունակվի ևս 3 օր

16:00 • 13.02.14

Սիրիայում հակամարտող կողմերի միջև Հոմս քաղաքում հաստատված հրադադարը երկարաձգվել է ևս 3 օրով, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Հրադադարը հաստատվել էր փետրվարի 7-ին։ Դրանից հետո տարհանվել է ավելի քան 1.400 մարդ։

 

«Կրակի դադարեցման մասին համաձայնությունը կշարունակվի ևս 3 օր՝ քաղաքի մնացած խաղաղ բնակիչներին տարհանելու համար»,-ասել է նահանգապետ Թալալ Բարազին։