Հնդկական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ռումբի մասին ահազանգի պատճառով

17:02 • 13.02.14

Հնդկական ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Մալայզիայում՝ պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդագրությունից հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France Presse-ին հղումով։

 

Հնդկական IndiGo ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Սինգապուր-Չենայ չվերթը, վայրէջք է կատարել Կուալա Լումպուրի օդանավակայանում, երբ անձնակազմի անդամներից մեկը զուգարանում կասկածելի փաթեթ է հայտնաբերել։

 

Գործակալության տվյալներով՝ տարհանվել է 100 մարդ։ Ինքնաթիռի խուզարկության ընթացքում մասնագետները հայտնաբերել են փաթեթ՝ ոսկեգույն մետաղական ձուլակտորներով։

 

«Դա քիմիական նյութ չի եղել։ Դա եղել է մետաղե ձուլակտոր՝ փաթաթված կտորի մեջ»,- հայտարարել են մալայզիացի փրկարարները։