Կադիրովը պատրաստ է ընդունել ընձուղտին, որին ևս Դանիայում պատրաստվում են կյանքից զրկել

18:15 • 13.02.14

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սոցկայքերից մեկում հայտնել է, որ խիստ անհանգստացած է Մարիուս ընձուղտի ճակատագրով և պատրաստ է կենդանուն ընդունել իր հանրապետությունում, գրում է Russia Today-ը։

 

Կադիրովը հույս ունի, որ այդ առաջարկը դրական արձագանք կունենա Դանիայի կենդանաբանական այգու ղեկավարության մոտ։

 

«Սիրելի ընկերներ, ես ցավով լսեցի տեղեկությունն այն մասին Դանիայում պատրաստվում են կյանքից զրկել ևս մեկ ընձուղտի։ Այժմ նույնը կարող է կրկնվել կրկին Մարիուս անունով այս ընձուղտի հետ։ Մարդասիրական նկատառումներից ելնելով՝ ես պատրաստ եմ ընդունել Մարիուսին։ Մենք կարող ենք նրա համար լավ պայմաններ և առողջության խնամք երաշխավորել։ Հույս ունենք, որ այդ առաջարկը դրական արձագանք կունենա Յուլանդ այգու ղեկավարության մոտ»,- գրել է Կադիրովը Instagram-ում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիուս անունով մեկուկես տարեկան մեկ այլ ընձուղտ սպանվել էր Կոպենհագենի կենդանաբանական այգում՝ չնայած նրան փրկելու համար նախաձեռնված արշավի: