Բուլղարիայում հավատացյալները պահանջում են ապամոնտաժել Բաբա Յագայի արձանը
Բուլղարիայի Խասկովո քաղաքում ուղղափառ եկեղեցիների սպասավորները մի քանի հարյուր ստորագրություն են հավաքել` պահանջելով ապամոնտաժել քաղաքապետարանի մոտ տեղադրված Բաբա Յագայի արձանը, հայտնում է korrespondent.net-ը։
Մարդկանց կարծիքով՝ արձանը խորհրդանշում է չարի ուժերը և հեթանոսական է:
Արձանը տեղադրվել էր անցած տարվա մայիսին Խասկովոյի քաղաքապետ Գեորգի Իվանովի նախաձեռնությամբ: Նա բացատրել է, որ Բաբա Յագան այն ամեն չարի խորհրդանիշն է, որը կա քաղաքում և ամեն օր հարձակումներ է գործում քաղաքապետարանի ու այնտեղ աշխատող մարդկանց վրա: Եվ այդ չարը կործանվում է` բախվելով այն սյանը, որի վրա «նստած» է արձանը:
Քաղաքապետի մեկնաբանությունն է՛լ ավելի է բարկացրել քաղաքացիներին: Բողոքին միացել են նաև կաթոլիկներն ու ավետարանչականները, ինչպես նաև` մուսուլմանները:
Քաղաքապետը, սակայն, ասել է, որ 3 մետրանոց և 100 կգ-անոց արձանը չի լինի այն ժամանակ, երբ ինքը չի լինի իր պաշտոնին:










