Միասեռական ամուսնություններ թույլատրող երկրները Ռուսաստանից այսուհետ երեխաներ չեն կարող որդեգրել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, որը սահմանափակում է երեխաների որդեգրումն այն երկրների ներկայացուցիչների կողմից, որտեղ թույլատրվում են միասեռական ամուսնությունները, գրում է gazeta.ru-ն:
«Որդեգրողներ կարող են լինել երկու սեռերի չափահաս անձինք, բացառությամբ անձանց, որոնք գտնվում են նույն սեռի անձանց միջև ամրագրված միությունում, որը ճանաչվում է որպես ամուսնություն և գրանցված է նման ամուսնությունը թույլ տվող պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև անձանց, ովքեր նշված պետության քաղաքացիներ են և ամուսնացած չեն»,- ասված է փաստաթղթում:
ՌԴ կառավարությունում կարծում են, որ այդ որոշման իրականացումը կնպաստի որբ երեխաների որդեգրման կարգի կատարելագործմանը, ինչպես նաև կապահովի այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն:
Համաձայն նոր նորմերի՝ երեխա որդեգրել ցանկացողները չպետք է ներկայացնեն տեղեկանք բնակելի տարածքի սանիտարական և տեխնիկական կանոններին և նորմերին համապատասխանության մասին:










