Մեքսիկացին խոստովանել է, որ 800 մարդու է սպանել

09:25 • 13.02.14

Մեքսիկայի բնակիչ Խեսուս Էրնեստո Չավես Կաստիլյոն խոստովանել է, որ սպանել է առնվազն 800 մարդու, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

2010 թվականին Կաստիլյոն ձերբակալվել է մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում, իսկ այնուհետ փոխանցվել ԱՄՆ իշխանություններին: Դատարանում նա պատմել է, որ եղել է Barrio Azteca ավազակախմբի անդամ, որի առաջնորդն ամեն օր ոստիկանությանն ու բնակչությանը վախեցնելու նպատակով անհրաժեշտ «հանձնարարություններ» է տվել իրեն:

 

Մասնավորապես, Կաստիլյոն մեղադրվում է 2010 թվականի մարտին ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սպանության համար: Ներկայում հանցագործը վկայություններ է տալիս ավազակախմբի առաջնորդ Արտուրո Գալյեգոսի դեմ, ում հրամանով նա գործել է: