«Նավթոգազը» կսահմանափակի գազի մատակարարումը Ուկրաինայի 11 մարզերում

18:36 • 13.02.14

Ուկրաինայի «Նավթոգազը» ստիպված է սահմանափակել գազի մատակարարումը վառելիքային մեծ պարտք ունեցող մարզեր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին՝ հղում կատարելով «Նավթոգազ» հոլդինգի մամլո ծառայության՝ հինգշաբթի արված հաղորդագրությանը:

 

Ընկերության հաղորդած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ քաղաքային իշխանության՝ էներգետիկ համակարգի և բնական գազի կոմունալ պարտքերը «Նավթոգազ»-ին կազմում է 2.99 մլրդ դոլար:

 

«Նավթոգազը հաղորդագրություն է ուղարկել գազի սպառման պարտքեր ունեցող՝ Խարկովի, Լվովի, Օդեսայի, Կիրովագրադի և մի շարք այլ մարզերի ղեկավարներին, որում հայտնել է այն մասին, որ գազի մատակարարումը պայմանագրի պահանջների խախտման և պարտքի կուտակման հետևանքով կսահմանափակվի տեխնոլոգիական նվազագույն աստիճանի»,-նշվել է հաղորդագրությունում: