Կոնգրեսականներն Օբամային խնդրում են հանել մարիխուանան ծանր թմրանյութերի ցանկից
ԱՄՆ-ի Կոնգրեսի 10-ից ավելի անդամ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել հանել մարիխուանան ծանր թմրանյութերի ցանկից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Times-ին:
Իրենց ուղերձում քաղաքական գործիչները նշում են, որ իրենց ոգեշնչում է Օբամայի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ մարիխուանան ալկոհոլից ավելի վտանգավոր չէ:
Նամակը ստորագրել է 17 դեմոկրատ և Հանրապետական կուսակցության մեկ ներկայացուցիչ:
Ավելի վաղ The New Yorker-ին տված հարցազրույցում Բարաք Օբաման աջակցություն էր հայտնել ամերիկյան նահանգներին, որոնք օրինականացրել են մարիխուանան և հայտարարել, որ չի կարծում, թե մարիխուանան ալկոհոլից ավելի վտանգավոր է:










