Փարիզ-Վենետիկ գնացքի եգիպտացի ուղևորի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել

23:59 • 13.02.14

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզից Վենետիկ մեկնող գիշերային գնացքում ձերբակալել է պայթուցիկ տեղափոխելու մեջ կասկածվող մի եգիպտացու: Հինգշաբթի այս մասին հայտարարել է դատավոր Ալան Սաֆարը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AFP-ին:

 

Իտալիայում բնակվող եգիպտացի հանցագործին ձերբակալվել են, երբ ֆրանսիացի ոստիկանները վերջինիս պայուսակում այլումինե փայլաթիթեղի մեջ փաթաթված պլաստմասե շշեր են հայտնաբերել:

 

Ներկայում մեղադրյալը կալանքի տակ է, հետաքննությունը շարունակվում է: