Սիրիայում 3 շաբաթվա ընթացքում 4.000 մարդ է զոհվել. ընդդիմադիրներ

09:50 • 13.02.14

Սիրիայի հակակառավարական ակտիվիստները հաղորդում են, որ երկրի տարածքում ռազմական գործողություններն ակտիվացել են, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայում ամեն օր զոհվել է ավելի քան 200 մարդ։

 

Կառավարական ուժերն ու ապստամբները փորձում են ընդլայնել իրենց վերահսկողության տակ եղած տարածքները, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը Ժնևի բանակցությունների ընթացքում։

 

Կառավարական զորքերը՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման աջակցությամբ, շարունակում են Լիբանանի սահմանին գտնվող Յաբրուդ քաղաքի շրջափակումը, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ։
 

Կառավարական ինքնաթիռները ռմբակոծում են Յաբրուդը։

 

Ժնևում բանակցությունները շարունակվում են առանց նկատելի առաջընթացի։ Այսօր նրանց են միանալու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։