Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ–ին է ներկայացրել Սիրիայի մասին իր բանաձևը

09:08 • 13.02.14

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր բանաձևի նախագիծը, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։


Համապատասխան հայտարարությունն արել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Զայցևը։


Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ այդ նախագիծն ուղղված է լինելու Սիրիայի տարածքում ահաբեկչությանը հակազդելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն։


Նա պարզաբանել է, որ փաստաթղթում կոչ է արվելու ահաբեկչությանը հակազդելու համար ջանքերը միավորելու համար անհրաժեշտ քայլեր անել։


Այս նախագիծը պատասխանն է ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի, համաձայն որի ներսիրիական հակամարտության երկու կողմերը պատժամիջոցների սպառնալիքի տակ պետք է 15 օրվա ընթացքում վերացնեն Հոմսի և այլ քաղաքների շրջափակումը, որպեսզի այնտեղ մարդասիրական օգնություն ուղարկվի։