ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով 13 մարդ է մահացել
ԱՄՆ-ի հարավային և հարավ-արևելյան հատվածներում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 13 մարդ է մահացել, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։
Ընդ որում՝ նրանցից 3-ը մահացել է, երբ շտապօգնության մեքենան ավտովթարի է ենթարկվել Տեխաս նահանգի սառցապատ ճանապարհներից մեկին։
Միացյալ Նահանգների հարավային հատվածին պատուհասած ձյունե փոթորիկը դարձել է այդ տարածքի համար ոչ բնորոշ ուժեղ սառցեծածկույթի առաջացման պատճառ, ինչն էլ հանգեցնում է մեծ թվով ՃՏՊ-ների։
Աղբյուրը նաև հավելում է, որ մոտ 360.000 տուն ու ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ մոտ 3.300 ավիաչվերթ հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։










